ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի արտգործանախարարների հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում ընթանում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադի եւ Թուրքիայի արտգործանախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Լավրովը, Աբդոլլահիանը, Միկդադը եւ Չավուշօղլուն հանդիպել են հարաբերությունները կարգավորելու եւԴամասկոսի ու Անկարայի միջեւ հակասությունները վերացնելու նպատակով։ Երկրները սիրիական ճգնաժամի կարգավորման «Աստանայի» գործընթացի մասնակիցներ են։

Ապրիլի վերջին Մոսկվայում կայացել են նաեւ չորս երկրների պաշտպանության նախարարների բանակցությունները։ Սիրիայի ՊՆ-ն այդ ժամանակ հայտարարել էր, որ հանդիպման ընթացքում քննարկվել է  երկրի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման հարցը։ Թուրքիայի ՊՆ-ն «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր, որ կողմերը Մոսկվայում քննարկել են Անկարայի եւ Դամասկոսի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular