ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանն ասել է, որ վստահում է անատոլիական իմաստնությանը, ոչ թե նրան, ինչ ականջին փսփսում է Արեւմուտքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ի ընտրություններից առաջ հայտարարել է, որ միշտ հավատացել է ժողովրդական, «անատոլիական իմաստնությանը», այլ ոչ թե, ինչպես ուրիշները, նրան, թե «ականջիդ ինչ կփսփսան արեւմտյան տերությունները»։

Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։ Էրդողանի՝ «Հանրապետական դաշինքի» միակ թեկնածուի հիմնական մրցակիցն ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի»  միակ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Ընտրություններին մասնակցում են նաեւ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն եւ Ata դաշինքից ՝ Սինան Օղանը։ Եթե ոչ մի թեկնածու ձայների 50 տոկոսը չհավաքի, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։

«Մենք վստահել ենք անատոլիական իմաստնությանը, այլ ոչ թե նրան, ինչպես ոմանք, թե ինչ էին փսփսում մեր ականջին արեւմտյան տերությունները։ Այսօր մենք հենվում ենք 85 մլն մարդու խելամտության եւ իմաստնության վրա։ Մայիսի 14-ին մենք անկեղծորեն հավատում ենք, որ անատոլիական իմաստնությունը կհաղթանակի»,- գրել է Էրդողանը Թվիթերում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular