ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳՆ-ները Անկարայի եւ Դամասկոսի համար ճանապարհային քարտեզ կպատրաստեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են իրենց տեղակալներին հանձնարարել պատրաստել Անկարայի եւ Դամասկոսի հարաբերությունների առաջխաղացման ճանապարհային քարտեզ, հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:

Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, «նախարարները առարկայական եւ բացահայտ կերպով քննարկել են թուրք-սիրիական միջպետական հարաբերությունների վերականգնման հարցերը տարբեր տեսանկյուններից»։

«Մասնակիցները նաեւ պայմանավորվել են հանձնարարել փոխարտգործնախարարներին նախապատրաստել ճանապարհային քարտեզ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների առաջխաղացման համար՝ չորս երկրների պաշտպանության նախարարությունների եւ հատուկ ծառայությունների աշխատանքի համաձայնեցմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Կողմերը պայմանավորվել են նաեւ առաջիկայում շարունակել բարձր մակարդակի շփումները եւ քառակողմ ձեւաչափով տեխնիկական բանակցությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular