ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեսկովը Հեյդար Ալիեւին արտասովոր անձնավորություն է անվանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Խորհրդային եւ ադրբեջանցի պետական գործիչ Հեյդար Ալիեւը արտասովոր անձնավորություն էր, որը մտավ ԽՍՀՄ-ի, Ադրբեջանի եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Մայիսի 10-ին լրանում է Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիեւի ծննդյան 100-ամյակը: Պեսկովը նշել է, որ Կրեմլում ադրբեջանցի ընկերների հետ «կիսում են այդ օրվա ուրախությունը»։

«Նա միանգամայն արտառոց անձնավորություն էր, որը մեկընդմիշտ մտավ մեր երբեմնի ընդհանուր երկրի պատմության մեջ, ժամանակակից Ադրբեջանի եւ ժամանակակից ռուս-ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ։ Եվ, իհարկե, մենք պահպանում ենք Հեյդար Ալիեւի դերակատարության մասին հիշողությունը»,-ասել է Պեսկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular