ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նշվել են երկրաշարժերի ամենից հաճախ հանդիպող նախանշանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկրաշարժը 100 տոկոսով հնարավոր չէ կանխատեսել, գրում է «Газета.ru»-ն։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Դմիտրի Զավյալովը ներկայացրել է նման ավերիչ բնական աղետների կանխատեսման հնարավորության մասին իր տեսլականը։

Փորձագետի խոսքով, գիտությունը մին օրս չի սովորել ճշգրիտ որոշել ոչ միայն երբ, այլեւ կոնկրետ որտեղ տեղի կունենա երկրաշարժ։ Կան բազմաթիվ մեթոդներ, որոնք կարելի է մեծ վերապահումով անվանել գիտական․ որպես կանոն, դրանք բոլորն էլ ապացուցված չեն։

Օրինակ, հոլանդացի հետազոտող Հուգերբիթսը, ով իրեն սեյսմոլոգ է անվանում եւ  վերջերս ուշադրություն է գրավել իր կանխատեսումներով, իրականում աստղագուշակ է։ Նա այս կամ այն ​​իրադարձությունը որոշում է երկնքում աստղերի դասավորությամբ, ինչը, իհարկե, առաջացնում է միայն գիտնականների ժպիտը։

Բացի այդ, Հուգերբիթսը շահարկում է հայտնի տվյալներով՝ երկրաշարժեր կանխատեսելով սեյսմիկ վտանգավոր տարածքներում, օրինակ՝ Կամչատկայում կամ Հարավարեւելյան Ասիայում, որտեղ դրանք արդեն պարբերաբար տեղի են ունենում:

Մասնագետներն աշխատում են այլ տեղեկատվության հետ, որը կուտակվել է այս ավերիչ բնական երեւույթի ուսումնասիրության տարիների ընթացքում։ Այսպիսով, օրինաչափությունների թվում է սեյսմիկ հանդարտությունը, երբ այդ տարածաշրջանի մոտակա շրջաններում ակտիվությունը  լիովին դադարում է:

Ռեժիմների փոփոխությունը նախանշաններից միայն մեկն է։ Բացի այդ, ուժեղ երկրաշարժին կարող է նախորդել կուտակված թույլ ցնցումների սերտ խմբավորումը: Աղետի մոտենալու մասին վկայում է նաեւ ստորերկրյա ջրերի բաղադրության փոփոխությունը։

Իրավիճակը համոզիչ կերպով ցուցադրված է ամերիկյան «Դանթեի գագաթը» աղետի մասին ֆիլմում, որտեղ երկրաշարժի եւ հրաբխի արթնանալու նախօրեին առողջարանային քաղաքի ծորակներից սկսում է հոսել ծծմբի ուժեղ հոտով շագանակագույն ջուր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular