ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տանս դուռը ոչ ՊՆ նախարարն է բացել, ոչ ԱԱԾ-ից որեւէ պաշտոնյա. սա անտարբերություն չէ՞». անհետ կորած Շիրազ Խաչատրյանի հայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում ապրող Խաչատրյանների ընտանիքը շուրջ 8 ամիս է՝ սպասում է որդու՝ 33-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը Կուտականի դիրքերից դուրս բերելուն։ NEWS.am-ի հետ զրույցում Շիրազի հայրը՝ Հովիկ Խաչատրյանն ասաց, որ պարբերաբար դիմում է տարբեր կառույցների, ժամանակ են խնդրում ու այլեւս չեն զանգահարում իրեն:

«Գնացել եմ քաղաքապետարան, մի շաբաթ ժամանակ խնդրեցին, 3 շաբաթ անցել է, ու ոչ մի լուր: Գնացել եմ կորպուսի հրամանատարի մոտ, կրկին հույս չկա: Ձնհալից հետո էլ ոչ մի քայլ չեղավ»,- ասաց Շիրազի հայրը:

Նրա խոսքով՝ իր որդու դեպքի մասին տեղյակ են բոլոր կառույցների ղեկավարները. «Որտեղ զանգում ենք, ասում են՝ վերեւից պետք է թույլտվություն լինի, որ տեսնենք՝ ինչ ենք անում, իսկ վերեւներից անտեսել են: Այս տարիքիս, հիվանդ վիճակով գնում ու խնդրում եմ, որ որդուս մարմինը հանեն: Ինչքան գնում եմ, ասում են՝ մի շաբաթ հետո: Մինչեւ օրս իմ տան դուռը ոչ Պաշտպանության նախարարն է բացել, ոչ ԱԱԾ-ից որեւէ պաշտոնյա, սա անտարբերություն չէ՞»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular