ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կրակոցների ձայները գյուղում լսվում էին, հրետանուց տները դղրդում էին». Սոթքի բնակիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սոթքի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների ձայները գյուղում լսվել են: Այս մասին NEWS.am-ին պատմեց Սոթքի բնակիչներից մեկը:

«Հրետանի էին օգտագործում. էն կարգի էր, որ գյուղի տները դղրդում են, բայց տարհանվելու մասին չենք մտածել: Ուղղակի այսօր անասուններին չենք հանել դաշտ, երեխեքին դասի չենք ուղարկել՝ ապահովության համար»,- պատմեց բնակիչը:

Նշենք, որ այս պահին Սոթքի ուղղությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular