ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեռ վաղ է իրադրությունը լիարժեք կայուն համարել. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, եւ հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճնաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991-ի Ալմա-Աթայի  հռչակագրի հիման վրա: Հարցը, որը ծագում է այս համատեքստում, հետեւյալն է. Եթե Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ որ, 2022 թվականի Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումից։

Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն խախտել է գրավոր այս հրապարակային պայմանավորվածությունները ու դժվար է հիշել համատեղ ընդունված փաստաթուղթ, որ Ադրբեջանը այս ընթացքում չի խախտել»,- ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ վաղ առավոտից ՊՆ-ն գործնականում տեղեկատվություն է հրապարակում իրադրության մասին։ Նա կոչ արեց հետևել պաշտոնական լրահոսին ու ադրբեջանական և ոչ ադրբեջանական կեղծ տեղեկատվության տարածող չդառնալ։

«ՊՆ-ն կշարունակի պարբերական տեղեկատվության հրապարակումը։ Ասեմ նաև, որ այս պահի դրությամբ իրադրության լարվածության էական նվազում է արձանագրվել, բայց իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել»,- ընդգծեց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Ժամը 10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular