ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքի որևէ բնակավայրից քաղաքացիների տարհանում չի իրականացվել. Մարզպետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, այժմ էլ տարհանման անհրաժեշտություն չկա: Ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը․

«Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Որոշ լրատվական կայքերում տարածվել է ապատեղեկատվություն, իբրև իրականացվել է քաղաքացիների տարհանում:

Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, այժմ էլ տարհանման անհրաժեշտություն չկա:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Հետևեք պաշտոնական լրահոսին և մի տարածեք խուճապ առաջացնող ապատեղեկատվություն:

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,-գրել է մարզպետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Ժամը 10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular