ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր. ՀԿԱԾ-ում քաղաքացիների սպասարկումը կլինի ավելի արագ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր։

Ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրը հնարավորություն կտա քաղաքացուն կատարել վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթներով։

Ներդրված ծրագրի շնորհիվ բարձրացվել է նաև քաղաքացիների սպասարկման արդյունավետությունը։ Նախկինում պարտապան քաղաքացին իր նկատմամբ հարուցված կատարողական մի քանի վարույթով վճարումները պետք է կատարեր առանձին-առանձին, ինչը բավականին ժամանակատար էր թե’ իր, թե’ սպասարկող աշխատակցի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular