ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 61 դեպք. գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 20 մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման` 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության` 6, հոգեկան ներգործության, խարդախության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3, համակարգչային հափշտակության՝ 2, ֆիզիկական ներգործության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ գաղտնիությունը խախտելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտոնական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular