ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աղազարյանը նոր բնակարան է ձեռք բերել. չքավոր պատգամավորն օրեցօր հարստանում է. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ վարձով է բնակվում, նոր բնակարան է ձեռք բերել «Անի» թաղամասում: Մեզ հետ զրույցում պատգամավորը չհերքեց այս տեղեկությունը` նշելով, որ բնակարանը հիփոթեքով է ձեռք բերել 2 տարի առաջ: «90-ականներին էլ ես պատգամավոր էի, մինչ պատգամավոր դառնալս 5 տարի բնակարանի հերթի մեջ եմ եղել, հետո պատգամավոր դարձա, ընդդիմադիր խմբակցության՝ ՀՅԴ անդամ էի, ու էլ չստացա բնակարան:

2020թ.-ին նոր կառուցվող շենքում բնակարան գնեցինք հիփոթեքով. հիմա ես, տղաներս, կինս, թոռնիկս այդ բնակարանում ենք ապրում, մեր հնարավորություննները թույլ տալիս են, որ կարողանանք հիփոթեքային վարկը մարել»,-մեզ հետ զրույցում ասաց Աղազարյանը: Ավելին՝ ՔՊ-ական պատգամավորի որդիներն էլ պաշտոններ են զբաղեցնում պետական համակարգում. պատգամավորի կրտսեր որդին՝ Հովսեփ Աղազարյանը, Նոր Նորքի թաղապետի տեղակալն է, իսկ մյուս որդին ՊԵԿ-ում է աշխատում:

Ինչ վերաբերում է որդու փոխթաղապետ նշանակվելուն՝ Աղազարյանը կարծում է, որ իր տղան, ընդունակությունների համեմատ, ցածր պաշտոն է զբաղեցնում. «Դա արդյունք է այն բանի, որ նա երկար ժամանակ է՝ մեր թիմի կողքին է: Այն պաշտոնյաները, որոնք իրավասու են պաշտոնների նշանակելու, նկատել են նրա ընդունակությունները:

Ինչ վերաբերում է ՊԵԿ-ում աշխատող իմ որդուն, նա մեկ տարուց ավելի աշխատել է այնտեղ, երբ քննություն պետք է լիներ, նա չհաղթահարեց շեմը. վաղուց դուրս է եկել ՊԵԿ-ից, այնտեղ չի աշխատում»,-ասաց Հովիկ Աղազարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular