ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմում միայն պաշտպանվելը չի կարող հաղթանակ բերել. վկա՝ 2020 թ. նոյեմբերի 9-ը. Արմեն Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմում միայն պաշտպանվելը չի կարող հաղթանակ բերել. վկա՝ 2020 թ. նոյեմբերի 9-ը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը: 

«Չի կարելի նախաձեռնությունը մշտապես թողնել թշնամու ձեռքում։ Որքան էլ ուժերն անհավասար թվան՝ պարտադիր պետք է ծրագրել և իրականացնել նաև ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ՝ հարձակողական ու հակահարձակողական գործողություններ։ Համաշխարհային ռազմական պատմությունը, ներառյալ հայոց հին, միջնադարյան, նոր ու նորագույն ռազմական պատմությունը այդ առթիվ բազմաթիվ ուսանելի օրինակներ են տվել։ 

Մնում է գործը հանձնել կարող զորավարներին։ Այս գիշեր իսկ գեներալ Գրիգորի Խաչատուրովին նշանակեք ճակատի կարևոր հատվածներից մեկի հրամանատար։ Սա ընդամենը մեկն է այն հրատապ քայլերից, որոնք կարող են կտրուկ բարձրացնել ազգի դիմադրական ոգին ու նպաստել համազգային համախմբմանը։ 

Շուտով Ադրբեջանը կարող է անցնել լայնածավալ հարձակման։ Գործելու ժամանակն է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular