ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. ՌԴ-ն փորձում է ռազմական միջոցներով իր ազդեցության գոտին ստեղծել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պնդում է, որ Ռուսաստանը ռազմական ներուժ է աճեցնում եւ ձգտում է դրա օգնությամբ իր ազդեցության գոտին ստեղծել: Համապատասխան հայտարարությունը նա արել է Bild թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ռուսաստանը փորձում է ռազմական միջոցներով իր ազդեցության գոտին ստեղծել: Մենք ՆԱՏՕ-ի սահմանին ռազմական ներուժի լայնածավալ ավելացում ենք դիտարկում. Արկտիկայում` Բալթիկ ծովի շրջանում, Սեւից Միջերկրական ծովն ընկած տարածքում,-պնդել է Սթոլթենբերգը: Եվ մենք գրանցում ենք ռուսական կողմի ագրեսիվ, նախապես չհայտարարված խոշոր զորաշարժեր: Մենք ստիպված ենք հակազդել դրան»:

Դաշինքի գլխավոր քարտուղարը ենթադրում է, որ ուժի դրսեւորումը եւ բանակցություններին պատրաստ լինելը «Ռուսաստանի հետ երկխոսության լավագույն պայմանն է»: «Պարզ է, որ մենք Ռուսաստանի հետ դիմակայություն եւ նոր սառը պատերազմ չենք ուզում», - հավաստիացրել է նա:

«Այն, ինչ մենք անում ենք, պաշտպանական բնույթ է կրում», - հայտնել է Սթոլթենբերգը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն չի ձգտում «հակամարտություն սադրել, այլ ուզում է կանխարգելել դա»: «Արեւելքում զորքի տեղակայումը համարժեք հակազդեցություն է Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին», - պնդել է նա:

Միաժամանակ Սթոլթենբերգը հայտնել է, որ կիբերգրոհը եւս «կարող է դիտարկվել որպես հարձակում դաշինքի անդամներից մեկի վրա», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular