ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական դիքերից տեսանելի են հակառակորդի կուտակումները. Հակոբ Ավետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահին Սոթքում հանդարտ վիճակ է, բայց չենք կարող ասել, թե 5 րոպե հետո ինչ կարող է լինել, քանի որ պայթյունավտանգ իրավիճակ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։

«Ամեն րոպե կարող է մի բան լինել: Մարդիկ կան, որոնք իրենց երեխաներին տարհանել են, դա ես նորմալ եմ համարում: Դպրոցները, մանկապարտեզները աշխատում են այսօր: Եթե մարդիկ այստեղ են ապրում, ապա կրակոցները չպետք է խանգարեն այստեղ աշխատելուն»,- նշեց Ավետյանը:

Նախկին համայնքապետը նշեց, որ հայկական դիքերից տեսանելի են հակառակորդի կուտակումները:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկվանից տարբեր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակ է բացում Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 6 վիրավոր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular