ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական լիրան թարմացրել է պատմական նվազագույնը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թուրքական արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է մինչեւ պատմական նվազագույնi մակարդակ՝ երկրում սպասվող ընտրությունների ելքի հետ կապված անորոշության ֆոնին, հաղորդում է РБК-ն։ Թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը մայիսի 11-ին հասել է պատմական առավելագույնին՝ կազմելով 19,91 լիրա։ Մայիսի 12-ին Թուրքիայի ազգային արժույթը շարունակում է առեւտուրը իր նվազագույն արժեքին մոտ։ 

Փորձագետները կարծում են, որ թուրքական արժույթի անկայունության կտրուկ աճի հետեւում մտավախություններն են ինչպես նախագահական ընտրությունների արդյունքների, այնպես էլ այն առնչությամբ, թե ինչպես իշխանությունները հետագայում կկառավարեն փոխարժեքը։ Էրդողանի հաղթանակի դեպքում ամերիկյան արժույթի փոխարժեքը կարող է աճել մեկ դոլարի դիմաց մինչեւ 23 լիրա։ 

Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ ընտրություններում հաղթելու սցենարի դեպքում թուրքական լիրան նույնպես կարող է առաջիկայում շարունակել անկումը։ Անցյալ տարի թուրքական լիրան դոլարի նկատմամբ նվազել է մոտ 23 տոկոսով՝ թուրքական կենտրոնական բանկի տոկոսադրույքների նվազման ֆոնին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular