ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրյուսելում բեկումնային առաջընթաց չեն ակնկալում. մանրամասներ՝ եռակողմ բանակցություններից․ «Ազատություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ազատությանը» որոշ մանրամասներ են ի հայտ դարձել այս շաբաթավերջին Բրյուսելում նախատեսված բանակցություններից․ ըստ այդմ, Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի վարչապետի հետ կհանդիպի շաբաթ օրը երեկոյան, կիրակի առավոտյան առանձնազրույց կունենա Ալիևի հետ, իսկ եռակողմ հանդիպումը կմեկնարկի կիրակի՝ կեսօրն անց։

Կարևորելով առաջիկա հանդիպումը՝ Բրյուսելում միաժամանակ ընդգծում են, որ բեկումնային առաջընթաց չեն ակնկալում։

«Կարծում եմ՝ մենք պետք է համեստ լինենք ակնկալիքներում, թե կիրակի երեկոյան կարող է խաղաղության համապարփակ փաստաթուղթ ստորագրվել։ Դրա համար դեռ երկար ժամանակ և աշխատանք կպահանջվի», - «Ազատությանն» ասաց եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը՝ անանուն մնալու պայմանով։

Եվրոպացի պաշտոնյան միաժամանակ ընդգծում է՝ սա լավ հնարավորություն է՝ հասկանալու՝ ուր են հասել կողմերը և ինչ կարելի է անել բանակցություններն ակտիվացնելու համար:

Հարցին, թե հնարավո՞ր է բանակցել, երբ տեղում կողմերը կրկին զենք են կիրառում, կա զոհ ու վիրավորներ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է՝ հրադադարի այդ խախտումները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե որքան կարևոր է ունենալ ձևաչափ, որտեղ հարաբերությունների կարգավորման բոլոր դիտանկյունները կարող են քննարկվել։

«Կողմերը համաձայնել են հանդիպել բրյուսելյան ձևաչափով այնքան, որքան անհրաժեշտ կլինի»

Եվրամիության պաշտոնյաներն ընդգծում են՝ կողմերը համաձայնել են հանդիպել բրյուսելյան ձևաչափով այնքան, որքան անհրաժեշտ կլինի․ սա Բրյուսելում կարևոր առաջընթաց են համարում, քանի որ փաստացի այս ձևաչափով բանակցությունները փակուղի էին մտել մոտ կես տարի առաջ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular