ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակցային առումով ՀՀ իշխանությունը շարունակում է զիջողականություն դրսևորել, սակայն Ադրբեջանի պահանջները շեշտակի աճում են. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան և այդ երկրում ընթացող գործընթացները մեծ ազդեցություն ունեն առաջնագծում տեղի ունեցող զարգացումների վրա, սակայն դրանք իրադրության այսպիսի ընթացքի միակ պատճառը չեն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ 

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններում նկատելի խնդիրներն են, որ առաջին հերթին հետպատերազմյան իրավիճակում բերել են բախումների և ագրեսիայի:

Բանակցային առումով ՀՀ իշխանությունը շարունակում է զիջողականություն դրսևորել, սակայն Ադրբեջանի պահանջները շեշտակի աճում են:

Այն, ինչ տեղի է ունենում առաջնագծում վերջին 3 օրերին, ընդամենը դրսևորման ձև է:

Քանի իրավիճակի ապակայունացման պատճառներն առկա են, դրանք որոշակի պարբերականությամբ արտահայտվելու են սահմանագծին:

Իրադրության բարդությունից է կախված, թե դրանք ինչ մասշտաբի կլինեն և ինչպես կզարգանան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular