ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով․ FLY ONE ARMENIA

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 13-ին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով  մինչև մայիսի 14-ը՝ ժամը 00։20-ը: Հայտնում են FLY ONE ARMENIA-յից։

Նշվում է, որ այս պահի դրությամբ անսարքությունը վերացված է, չվերթը տեղի կունենա ըստ նոր հայտարարված ժամանակացույցի։

«Հետաձգման մասին, չվերթի կարգավիճակը հայտնի լինելու զուգահեռ, հայտարարվել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթերի բոլոր ուղևորներին։

Ի պատասխան ստացվող հարցումների, հայտնում ենք նաև, որ ավիանընկերությունը չէր կարող օգտագործել այլ օդանավ չվերթն իրականացնելու համար, քանի որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները թուլտվություն են տվել միայն սահմանափակ քանակի օդանավերի համար։

Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները չվերթի հետաձգումից 3 ժամ անց ապահովվել են ջրով։

Թե Երևանում, թե Ստամբուլում կեցության կարիք ունեցող բոլոր ուղևորներին  ավիաընկերություն տեղավորվել է հյուրանոցներում մինչև չվերթի իրականացումը։ Ավիաընկերությունը ուսումնասիրում է չվերթի վերաբերյալ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը, որից կանի համապատասխան եզրակացություններ։

«Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

Հարգելի ուղևորներ, ետաձգված չվերթի հետ կապված բոլոր հարցերով ավիաընկերությունը խնդրում եմք կապ հաստատել [email protected] էլ․ հասցեով, կամ +37412400003 հեռախոսահամարով», - նշված է հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular