ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ Բրյանսկի մարզում ուղղաթիռ է կործանվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուղղաթիռն այրվել եւ վայր է ընկել Բրյանսկի մարզում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով օպերատիվ ծառայություններին։

«Ուղղաթիռն ընկել է Կլինցի քաղաքում, նախնական տվյալներով՝ շարժչի այրվելու պատճառով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ուղղաթիռի պատկանելությունը պարզվում է։ Ճշտվում է տեղեկությունը տուժածների մասին։

Դեպքի վայր են մեկնում օպերատիվ ծառայությունները։ Ուղղաթիռի ընկնելու հանգամանքները պարզվում են։

Իրավապահ մարմիններում ասել են, որ ուղղաթիռի բեկորներն առայժմ չեն հայտնաբերվել։ Ընկնելու մասին տեղեկությունն ստացվել է ականատեսից։ 112 համարին մի քանի զանգ է եկել։

Քաղաքի իշխանության տվյալներով՝ գետնի վրա ավերածություններ չկան։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular