ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում 53-ամյա նռնակով զինված տղամարդը սպառնացել է այն պայթեցնել. ոստիկանները վնասազերծել են նրան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կումայրիի բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները Գյումրի քաղաքի Մյասնիկյան 18 տան բակում կարողացել են պրոֆեսիոնալ ու գրագետ գործողությունների արդյունքում վնասազերծել մի քաղաքացու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ, 53-ամյա Համլետ Մ․-ն է, ով ունեցել է ընտանեկան խնդիրներ, և եթե ոստիկանները օպերատիվ չգործեին, հնարավոր է, նա նռնակը պայթեցներ։

Այս պահին դեպքի վայրում են գտնվում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը։

Նռնակը սեփական տան բակում է, և 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկներ Ռաֆիկ Մաթևոսյանն ու Երվանդ Առաքելյանը սահմանազատել են տարածքը և սպասում են, որ դեպքի վայր ժամանեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՓԾ սակրավորները։

Դեպքի փաստով Ոստիկության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular