ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ընդունում է Ադրբեջանի բոլոր պահանջները՝ ԵՄ «քավորությամբ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բրյուսելում երեկ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի «քավորությամբ» կայացել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տևել է շուրջ 4 ժամ։ Հանդիպումից հետո Շառլ Միշելը մի շարք հայտարարություններ է արել երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնք բացարձակ անընդունելի են հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության համար և դեմ են Հայաստանի Հանրապետության շահերին։

Ըստ էության Փաշինյանը մտադիր է լիակատար կապիտուլացիա կնքել թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներով, իսկ Հայաստանում բողոքի լայնածավալ ալիք այդպես էլ չի բարձրանում։

Հանդիպումից հետո Շառլ Միշելը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հայտարարել, թե Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են իրենց հանձնառութունը Հայաստանի 29800 քառ. կմ և Ադրբեջանի 86640 քառ. կմ տարածքային ամբողջականությանը։ Ի դեպ իր խոսքում Շառլ Միշելը նշել է 89600, սակայն ավելի ուշ տվյալը պաշտոնական գերատեսչության կայքում ուղղվել է։ Ըստ Միշելի, սահմանի վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով։

Կողմերը հստակ առաջընթաց կգրանցեն տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի վերաբացման շուրջ և դիրքորոշումները շատ մոտ են հատկապես դեպի Նախիջևան երկաթուղու վերաբացման հարցում։ Կա ըմբռնում, որ առաջիկա շաբաթներին ձերբակալվածները ազատ կարձակվեն։Արցախի ինքնորոշման մասին որևէ խոսք Փաշինյանն այդպես էլ չի ասել, ընդամենը ըստ Միշելի, շարունակվել են բանակցությունները նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ։

Առաջիկայում՝ հուլիս ամսին, Միշելը մտադիր է ևս մեկ հանդիպում կազմակերպել Բրյուսելում, ապա հանդիպում կունենան Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում։ Բանակցությունների արդյունքները հատկապես հայաստանյան ընդդիմությունը ողբերգական է գնահատում՝ նշելով, որ Փաշինյանը նպատակամղված և հետևողականորեն առաջ է տանում Ադրբեջանի շահը՝ մոռանալով որևէ կերպ պաշտպանել Հայաստանին և հայ ժողովրդին, սակայն ընդդդիմության գործողությունները արձանագրումներից այն կողմ չեն անցնում և չկա որևէ քաղաքական ուժ, որը Հայաստանում կփորձի դեմ կանգնել Փաշինյանի ազգադավ ծրագրերին։

Նաիրա Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular