ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կլիմայաբանը հայտարարել է 2023 եւ 2024թթ. ջերմաստիճանի բարձրացման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023-ը եւ 2024-ն ավելի տաք են լինելու, քան անցած տարի, Խաղաղ օվկիանոսում  հոսանքների փուլի փոփոխության պատճառով, ջերմաստիճանը կբարձրանա ընդամենը 0,1 աստիճանով, բայց կավելանա վտանգավոր բնական երեւույթների թիվը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է կլիմայաբան Ալեքսեյ Կոկորինը։

«Օվկիանոսյան հոսանքների Լա Նինյա փուլը (կլիմայի վրա ազդեցության ամենամեծ բնական գործոնն է) Խաղաղ օվկիանոսում  կփոխարինվի Էլ Նինյոյով»,- ասել է գիտնականը։

Նրա խոսքով՝ այդ փոփոխության առանձնահատկությունն այն է, որ Լա Նինյա փուլի ժամանակ ջերմությունը մթնոլորտից ուժեղացված կերպով գնում է դեպի օվկիանոս, իսկ այն տարածքում, որտեղ առաջ է եկել Էլ Նինյոն, հոսքը գնում է օվկիանոսից դեպի մթնոլորտ։ Կոկորինը նշել է, որ այդ պրոցեսը կարող է սկսվել արդեն 2023թ. երկրորդ կեսին։

«Դե, իսկ հետո՝ 2024 թվականն է, եւ կշարունակվի մարդու ազդեցությունը կլիմայի վրա, էլ ավելի տաք կլինի»,- ասել է Կոկորինը։

Գիտնականը բացատրել է, որ գլոբալ ջերմաստիճանն այդ դեպքում կբարձրանա մոտավորապես 0,1 աստիճանով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular