ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մյանմայում մոլեգնող «Մոկո» ցիկլոնի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, տուժել՝ 700-ը (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մոկո» հզոր ցիկլոնը Մյանմայում հանգեցրել է սաստիկ հեղեղումների: Անբարենպաստ եղանակի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, 700 մարդ տուժել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Մայիսի 14-ի կեսօրին «Մոկո»-ն մոլեգնել է երկրի առափնյա մասում գտնվող Ռակհայն նահանգում և հանգեցրել հեղեղումների: Տեղի բնակիչներն ստիպված են եղել բարձրանալ տների տանիքներ և շենքերի վերին հարկեր։ Այսօր առավոտյան փրկարարները տարհանել են ծուղակում հայտնված շուրջ 1000 մարդու:

Մի քանի քաղաքներում ցիկլոնի հետևանքով փլուզվել են բջջային կապի աշտարակներ, փոթորիկը վնասել է նաև տներն ու էլեկտրական տրանսֆորմատորները։

Տեղական լրատվամիջոցների և փրկարարական խմբերի հաղորդագրությունների համաձայն՝ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել։ Մյանմայի օդերևութաբանական վարչությունում հաղորդել են, որ Սիտուե քաղաքից ոչ հեռու քամու արագությունը հասել է 209 կմ/ժ-ի։ Հնդկաստանի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկուշաբթի կեսօրից հետո «Մոկո»-ի ուժգնությունը նվազել է:

Ցիկլոնի հետևանքով մի քանի մարդ տուժել է նաև հարևան Բանգլադեշում։ Երկրի իշխանությունները հազարավոր մարդկանց էին տարհանել նախքան փոթորկի մոտենալը:

12.gif (497 KB)

 

13.gif (614 KB)

 

14.gif (526 KB)

15.gif (616 KB)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular