ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին մեկնել է Մեծ Բրիտանիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Լոնդոնում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին բրիտանական կառավարության ղեկավարը հայտնել է Twitter-ի իր էջում։

«Բարի վերադարձ»,- մակագրել է Սունակը Ուկրաինայի ղեկավարի հետ հանդիպումից հրապարակված լուսանկարը։

Ավելի վաղ Զելենսկին Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ հանդիպել է ֆրանսիացի իր գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ։ «Ուկրաինան և Ֆրանսիան միասին պաշտպանում են Եվրոպայի ազատությունն ու անվտանգությունը: Մենք ամեն օր ավելի ենք մոտեցնում խաղաղությունը բոլոր ուկրաինացիներին և եվրոպացիներին»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

Մայիսի 14-ին Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Գերմանիա։ Բեռլինում նրան ընդունել է իր գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, իսկ ավելի ուշ՝ կանցլեր Օլաֆ Շոլցը։

Մայիսի 13-ին Ուկրաինայի առաջնորդը եղել է նաև Հռոմում և Վատիկանում։ Իտալիայի մայրաքաղաքում նա հանդիպել է նախագահ Սերջիո Մատարելլայի և վարչապետ Ջորջ Մելոնիի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular