ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ սահմաններ է ենթադրում ՀՀ 29800 կմ² և Ադրբեջանի 86600 կմ² տարածքը. Քարտեզագիրը մանրամասնում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

9926 թվականին, երբ նոր էին Հայաստանն ու Ադրբեջանը խորհրդայնացվել, Խորհրդային հանրագիտարանում տպվեցին Հայաստանի ու Ադրբեջանի առաջին քարտեզները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը:

Սա սեղանի վրա ցույց տվեց այդ երկու քարտեզները եւ նկատեց, որ Հայաստանի տարածքը այդ քարտեզի համաձայն մոտ 31 հազար քառակուսի կմ է, Ադրբեջանինը՝ մոտավորապես 85 հազար քառակուսի կմ:

«Բայց 1929-ից մինչեւ 1940-ական թվականները Հայաստանի հողերից տարածքներ տրվեցին Ադրբեջանի Կարմիր Քրդստան ստեղծելու կամ այլ տարբեր պատրվակներով»,-ասաց նա եւ քարտեզի վրա ցույց տվեց, թե որ տարածքներն են այդ ընթացքում տրվել Ադրբեջանին:

«Դրա արդյունքում Հայաստանը տարածքը դարձավ 29 800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը ավելացավ եւ դարձավ 86 600 քառակուսի կմ: 1926 թվականի քարտեզում Հայաստանն ու Արցախը կից են, միայն գետն է անցնում արանքով, իսկ 1985 թվականին Ադրբեջանը վերցրել է այդ տարածքը եւ Հայաստանը Արցախից հեռացել է 18 կմ»,-ասաց Գալիչյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ի մեջ է նաեւ Արցախը:

Ինչ վերաբերում է անկլավներին, քարտեզագիրը նկատեց, որ այդ բոլոր անկլավները միասին 40-45 քառակուսի կմ են, շատ մեծ չեն եւ մտնում են այդ 29 800-ի մեջ. «Բայց եթե հայաբնակ Արցախը Ադրբեջանի մեջ է հաշվվում, անկլավներն էլ մեր տարածքի մեջ են, մերը պետք է լինեն: Ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, որ այս անկլավները տրվել են Ադրբեջանին: Պարզապես քարտեզի վրա գծվել է եւ այդ օրվանից հաշվվել է, որ դա Ադրբեջանի տարածքում է: Ադրբեջանը այդ անկլավները չի կարող պահանջել: Եթե ասում է՝ այդտեղ 200 տարի ադրբեջանցի է ապրել, ուրեմն Ադրբեջանին է պատկանում, Արցախում էլ 2000 տարի հայ է  ապրել, ուրեմն այն Հայաստանի անկլավը պետք է լինի: Տավուշի անկլավները եւ Տիգրանաշենը Հայաստանի տարածքի մեջ են հաշվվում: Ես չեմ կարծում, որդրանք պետք է իրենց տրվեն, քանի որ նույնկերպ Արցախն էլ իրենց տարածքում է: Այդ երեք անկլավները պաշտոնապես Ադրբեջանին չի հանձնվել»,-ասաց Գալիչյանը:

Նա քարտեզի վրա ցույց տըվեց, որ մեր մայրուղին Արաքսի ափով գնում, հասնում է Երասխ, հետո շեշտակի ձախ է պտտվում եւ բարձրանում լեռները, իսկ այնտեղ Տիգրանաշենն է,. որը ճանապարհի երկու կողմերում է. «Եթե դա տրվի Ադրբեջանին, այդ ճանապարհն անգործածելի կդառնա: Դրանով Սյունիքը, Վայոց Ձորը, Արցախը կկտրվեն Հայաստանից: Ճիշտ է գյուսերի միջով ճանապարհ կա, բայց այնքան նեղ են, որ բեռնատարներն ու ավտոբուսները չեն կարող անցնել: Իկ ինչու է ԽՍՀՄ-ը այդ անկլավը տվել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը վերահսկի հայկական մայրուղիները: Նույնը արել են Տավուշում Բարխուդարլու գյուղում: Ադրբեջանական անկլավը նստած է մայրուղու վրա, որ փակի ճանապարհը: Ծայրահեղ դեպքում մենք կարող ենք այս երեք գյուղերը վերցնենք, Արծվաշենը տանք իրենց: Արծվաշենն ավելի մեծ է, քան այդ երեք գյուղերը միասին»,-ասաց Գալիչյանը:

Նա նշեց, որ երբ Բրյուսելում խոսում են 1991-ի քարտեզների մասին, 1991-ին քարտեզ չկար, դա նույնն է, ինչը եղել է 1975 թվականին եւ երկրների անկախությունը ճանաչվել է 1974-1975 թվականի քարտեզներով, որոնք երկկողմ վավերացված են Հայաստանի ու Ադրբեջանի կողմից:

Քալիչյանը հայտարարեց, որ թե Ադրբեջանը ճանաչում է այդ քարտեզները, ապա պետք է դուրս գա Հայաստանի տարածքներից, որոնք գրավել է վերջին տարիներին. «Շուրջ 220 քառակուսի կմ Ադֆրբեջանը ներխուժել է մեր ինքնիշխան տարածք: Եթե սահմանները ճանաչում են, պետք է թողնեն իրենց գրաված բարձունքները, տարածքները եւ հետ գնան իրենց նախկին սահմաններին: Բայց ես դժվար եմ տեսնում, որ Ալիեւը նման բան անի: նա թղթի վրա ընդունում է, բայց չի անում: Միջազգային դատարանը պհաջեց բացել Լաչինի ճանապարհը, բայց արդեն երեք ամիս անցել է, չի բացում, քանի որ ուժը իր ձեռքն է:  Իրեն միայն ուժով կարելի է հասկացնել, թե ինչ պետք է անի, ինչպես վերջին անգամ Սոթքում մերոնք արդեն չթողեցին, որ Ադրբեջանն առաջ գա: Եթե առաջին անգամ Սեւ լճի տարածքում մեր բանակը կարողանար դիմացն առնել Ադրբեջանի, լոկալ կռիվ կլիներ, դրանից հետո Ադրբեջանը չէր համարձակվի այսքան տեղերում առաջանալ: Մենք ամեն ինչում ենք ուշանում, մենք առաջին անգամ հենց պետք է դիմադրեինք, ոչ թե թողնեինք առաջ գալ, որ էսկալացիա չլինի: Էսկալացիան լինում է, երբ դիմացը չես առնում, աստիճանաբար գալիս են: Հիմա էլ Ադրբեջանը կճանաչի սահմանը, բայց չի կատարի: Դրա համար մի ինչ-որ միջազգային ուժ է պետք, որ դրանց ստիպի, ասի՝ եթե ստորագրել ես, արա»,-հայտարարեց Գալիչյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular