ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի երկրները Վիլնյուսի գագաթաժողովում կհայտարարեն Ուկրաինային դաշինք ընդունելու ծրագրերի մասին․ Սթոլթենբերգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարծիք է հայտնել, որ դաշինքի երկրները հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում կհայտարարեն իրենց աջակցությունը Ուկրաինայի՝ ապագայում այդ կազմակերպությանը անդամակցելու հարցում։ Այս մասին նա ասել է Կոպենհագենում՝ Ժողովրդավարության գագաթաժողովի ժամանակ։

Սթոլթենբերգը ակնհայտ է համարել այն, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, պետությունների ու կառավարությունների ղեկավարները հուլիսին  հանդիպման ժամանակ շատ հստակ կհայտնեն Ուկրաինային իրենց աջակցության մասին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, դա կդրսեւորվի բազմաթիվ եղանակներով։

«Անդամակցության վերաբերյալ ես ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կասեն, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ։ Պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն այս մասին ասել են մի քանի անգամ»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նաեւ նշել է, որ դաշինքի բոլոր անդամները համաձայն են, որ Ուկրաինան «իրավունք ունի ընտրելու իր ուղին», եւ «Մոսկվան չի որոշելու, թե ինչ կարող է անել Ուկրաինան»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular