Ոսկու գինն իջնում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկու գինը երեքշաբթի առավոտյան փոքր-ինչ իջնում է՝ մեկ տրոյական ունցիան 2 020 դոլարի մակարդակում մնալով, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 1,75 դոլարով կամ 0,09 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 2 020,9 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսն էժանացել է 0,49 տոկոսով՝ մեկ ունցիան 24,172 դոլար։