Պղնձի գինն իջնում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՊղնձի բորսայական գինը երեքշաբթի առավոտյան իջնում է՝ Չինաստանի մակրոտնտեսական վիճակագրության հրապարակումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,92 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,7 095 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,24 տոկոսով՝ 8 272,5 դոլար, ալյումինիումինը՝ 1,25 տոկոսով՝ 2 259,5 դոլար, ցինկինն իջել է 0,67 տոկոսով՝ 2 532 դոլար։