ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Բաբայանն անցել է շանտաժի, իսկ Արայիկ Հարությունյանը մանկլավիկի պես ենթարկվում է Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախ գործուղղված Սամվել Բաբայանը որոշել է շանտաժի միջոցով գրավել իշխանությունը Ստեփանակերտում։ Երեկ նա մի քանի հարյուր կողմնակիցների է հրավիրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, հանրահավաք արել և բաց տեքստով պահանջել՝ իրեն փոխանցել պետնախարարի պաշտոնը։ Ավելին Բաբայանը նույնիսկ լկտիություն է ունեցել հայտարարել, թե իրեն զուտ պետնախարարի պաշտոնը քիչ է, ցանկանում է լիակատար վերահսկողություն ունենալ ուժային մարմինների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Արցախի ո՛չ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ո՛չ էլ գործող նախարար Գուրգեն Ներսիսյանը ուժային մարմինների նկատմամբ լծակներ չեն ունեցել, դրանք և ԱԳՆ-ն համարում են նախագահի լիազորության տակ գտնվող մարմիններ։

Բաբայանի քաղաքական հիմնական թիրախը ոչ թե Արայիկ Հարությունյանն է, որը վերածվել է Ադրբեջանի իշխանություների և Հայաստանի գործող վարչախմբի խամաճիկը և ստիպված կատարում է նրա պահանջները, այլ Ռուբեն Վարդանյանը, որի օրեցօր աճող հեղինակությունը ցնցակաթվածի է հասցնում ոչ այնքան Սամվել Բաբայանին, որքան նրան Արցախ գործուղղած Նիկոլ Փաշինյանին։

Մի քանի հարյուր հոգին չափազանց փոքր թիվ է Արցախի պայմաններում, առավել ևս, որ օրեր առաջ էլ նույն այդ հրապարակում մի քանի անգամ ավելի մեծ թվով հանրահավաք էր հրավիրել հենց Ռուբեն Վարդանյանը։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը մահու չափ վախենում է, որ Արցախը կարող է դառնալ դիմադրության օջախ, իսկ սահուն հանձնման գործընթացը կտապալվի։ Մտահոգվելով Արցախում Ռուբեն Վարդանյանի օրեցօր աճող վարկանիշից, Փաշինյանը փորձում է ամրացնել ոչ միայն Սամվել Բաբայանին, այլև Արցախի նախագահին, որպեսզի թույլ չտան իշխանության փոխանցումը նախկին պետնախարարին։

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին երաշխիքներ է տվել, թե Արցախում որևէ խնդիր ու դիմադրություն չի լինի, իսկ այժմ ծրագրերը փշրվում են։ Բաբայանի հանրահավաքից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե որոշել է ընդառաջ քայլ կատարել և հավաքի ներկայացուցիչներին առաջարկել է այսօրվանից սկսել քննարկումներ և խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ։ Հարությունյանն էլ մտադիր է պետնախարարի պաշտոնում նշանակել Սամվել Բաբայանին։ Հարությունյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, օրեր շարունակ իր շրջապատին ասել է, թե կոշտ միջոցներ է գործադրելու Սամվել Բաբայանի նկատմամբ, ընդհուպ ձերբակալելու է նրան՝ հարկ եղած դեպքում։ Բայց երեկ Արցախի նախագահին անձամբ զանգել և ահաբեկել է Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո Արայիկ Հարությունյանը խելոք ընկրկել է, խոստացել խորհրդակցություններ անցկացնել։

Ադրբեջանի նկատմամբ վերջին շրջանում մի շարք ռևերանսներ արած Բաբայանն օրինակ որևէ արգելակ չունի և, հանուն Արցախում իշխանությունը յուրացնելու, պատրաստ է ընդհուպ Արցախը ինտեգրել Ադրբեջանին, ինչի պահանջն էլ նրա առջև դրել են փաշինյանական վարչախումբը։

Դավիթ Էլիզբարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular