ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մի շարք տարբերակներ կան». ԱԳ փոխնախարարը՝ Բաքու-Ստեփանակերտ միջազգային մեխանիզմների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ էլ ճանաչվել է, այստեղ նոր բան դժվար թե լինի այդ առումով: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով Բրյուսելում մայիսի 14-ին Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ հանդիպմանը:

«Բանակցություններն ընթանում են ԼՂ իրավունքների եւ անվտանգության միջազգային մեխանիզմների ապահովման շուրջ»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞րն է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ ենթադրվող միջազգային մեխանիզմը, կա՞ մի երկիր կամ կառույց, որը կարող է տալ այդ երաշխիքները, փոխնախարարը պատասխանեց. «Դրա մի շարք տարբերակներ կան, դա կարող է լինել մի երկիր, կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Կան տարբերակներ, եւ դա քննարկման առարկա է»:

Նա հավաստիացրեց, որ Մոսկվայում մայիսի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններն ընթանալու են բոլոր կետերի շուրջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular