ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը սպառազինություն տա, որ ի՞նչ անեք, նվիրե՞ք Ալիևին, նա էլ ցուցադրի Բաքվի պարադին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքում գրում է․

«Որքանո՞վ է նորմալ Արեւմուտքի ու Ալիեւի հետ «խաղեր տալ»,ՌԴ-ին սպառնալիք համարել ,Հայաստան ԵՄ դիտորդներ բերել,բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն։ Փաշինյանի ռեժիմը շարունակում է թրքա-սորոսական հակաքարոզչությունը ՀՀ պետական շահերի ու ՌԴ-ի դեմ։ Հիմա էլ ԱԳ փոխնախարարին են լիազորել հակառոսական հերթական դոզան սրսկել ու ասել, որ ռուսական սպառազինությունը դեռ Հայաստան չի հասել։

Նախ, ռուսական սպառազինությունից հենց Նիկոլն է հրաժարվել, երբ ՀԱՊԿ գագաթնաժողովում մերժեց ռազմատեխնիկական օժանդակության ստացման հարցը։ Նույն Նիկոլն է հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից, որը ենթադրում էր նաեւ ռազմական տեխնիկայի աջակցություն։ Ավելին. Նիկոլն է ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք համարել։ Ես մի բան չեմ հասկանում.սրանք անուղե՞ղ եք, թե՞՝ անկարող։ ՌԴ-ին սպառնալիք են համարում, ԵՄ դիտորդներին բերում են Հայաստան, Արեւմուտքի ու Ալիեւի հետ ՌԴ-ն ուզում են տարածաշրջանից հանել ու դեռ ակնկալու՞մ են, որ ՌԴ-ն սպառազինություն տրամադրի։

Սպառազինություն տա,որ ի՞նչ անեք. նվիրե՞ք Ալիեւին,որ ցուցադրի Բաքվի պարադին։ Հիմա ասե՞մ,կասեն էլի նախկիններին հիշեց։ Նույն ՌԴ-ն նախկինում մեզ անվճար 50 հազար տոննա զենք ու զինամթերք է նվիրել,«Իսկանդեր» է մատչելի գնով տվել, իսկ դուք փողը ձեռքներդ զենք չեք կարողանում գնել։ Ու այսքանից հետո մնացել եք,որ ի՞նչ անեք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular