ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանի 166 դպրոց ներխուժած ու աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը չի կալանավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դատարանը մասամբ բավարարել է 166 հիմնական դպրոց ներխուժած տղամարդուն կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից: 

Դատարանը որոշել է տղամարդու նկատմամբ խափանման միջոց ընտրել վարչական հսկողությունը եւ 2 միլիոն դրամի չափով գրավը:

Ավելի վաղ Ոստիկանությունից NEWS.am-ին հաղորդել էին, որ 166 դպրոցից ժամը 12։57-ին հաղորդում էր ստացվել, որ հարձակվել են դպրոցի վրա։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դպրոցի 8-րդ դասարանի սաներից մեկի հայրը վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սաների, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular