ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան միացել է ՆԱՏՕ-ին կից կիբեռկենտրոնին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան այսօր պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ին կից կիբեռկենտրոնին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է Delo.ua-ն։

Նույն օրը ՆԱՏՕ-ի կիբեռպաշտպանության կոոպերատիվ կենտրոնի մոտ տեղի է ունեցել ուկրաինական դրոշի բարձրացման արարողությունը:

«Այսօր Տալլինում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, կիբեռպաշտպանության կոոպերատիվ կենտրոնում, պաշտոնապես բարձրացվել է Ուկրաինայի պետական դրոշը, որը նշում է Ուկրաինայի պաշտոնական միացումը CCDCOE-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ուկրաինան դեռեւս 2021 թվականի ամռանը փաստաթղթերի փաթեթ է ներկայացրել ՆԱՏՕ-ի կիբեռպաշտպանության առաջատար տեխնոլոգիաների Միացյալ կենտրոնին անդամակցելու համար։ Սակայն այդ ժամանակ անդամակցության գործընթացը սառեցվել է Հունգարիայի մերժման պատճառով, որը միակ երկիրն էր, որը դեմ էր արտահայտվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular