ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ զարմացնում է ԱՄՆ-ի ակտիվությունը. փորձագետը նշել է ԼՂ հարցով բանակցություններում ամենաբարդ հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ ես լսեմ հայտարարություն այն մասին, որ Երեւանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչի մասին հայտարարել է Բլինքենը,  Հայաստանի վարչապետից կամ Ադրբեջանի նախագահից, կամ երբ լինի համատեղ հայտարարություն, ապա այդ ժամանակ հեշտ կլինի հավատալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։

Նա դա անվանեց ամերիկյան ինքնագովազդ: Ամեն դեպքում, ինչպես նկատեց փորձագետը, խաղաղությունը միշտ ավելի լավ է, քան պատերազմը, սակայն խաղաղության պայմանագիրը, որը մի քանի ամիս առաջարկվում է մերթ մի բանակցային սեղանի շուրջ, մերթ՝ մյուս, չի ստորագրվում: «Այո, եթե այդ պայմանագիրը ստորագրվի ԱՄՆ-ի ջանքերով, հետո վավերացվի, ապա Վաշինգտոնը կասի, որ հաջող դիվանագիտություն ունի Կովկասում։ ԱՄՆ-ին դա նույնպես շատ է պետք, քանի որ ձգտում է թուլացնել այնտեղ Ռուսաստանի դիրքերը՝ ուժեղացնելով իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում։

Ամերիկացիները  վերջին 30 տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով իրավիճակի վրա ազդելու շատ հնարավորություններ ունեին, բայց նրանք քիչ բան արեցին։ Ինձ զարմացնում է, որ այժմ ԱՄՆ-ի քաղաքականությունն այնտեղ այդքան լրջորեն ակտիվացել է։ Մյուս կողմից, դա դրական ազդեցություն կունենա, եթե կողմերին չխանգարի համաձայնության գալ»,-նշեց Ռարը։

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե առանցքային հարցերի շուրջ կողմերը չեն կարողացել առաջընթաց գրանցել, ապա խոսքը, ըստ նրա, կարող է լինել Լաչինի միջանցքի, օտարերկրյա ներկայության կամ չներկայության հետ կապված առաջարկներին: «Կարծում եմ՝ դրա շուրջ ամենաբարդ բանակցություններն են ընթանում»,-եզրափակեց փորձագետը:

Արամ Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular