ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականությունն այն է, որ գրեթե բոլորին թվում է՝ միայն 18-20 տարեկան զինվորի ուսերին է սահման պահելը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրականությունն այն է, որ թշնամին ատամները սրած կանգնած է սահմանին։

Իրականությունն այն է, որ թշնամին վխտում է հայկական սոցտիրույթում և այսօր դրանցից մեկը հայտնվել էր իմ էջում։

Իրականությունն այն է, որ պատերազմը չի ավարտվել, բայց դեռ շարունակում են միմյանց խանգարել հանուն փառքի, անունի։

Իրականությունն այն է, որ 2020թ․-ի ապտակը սթափեցնող չեղավ այդպես էլ նույնիսկ բանակին մոտ կանգած մարդկանց համար․․․

Իրականությունը զգում ես, երբ սահմանին են, իսկ հենց այնտեղից հեռանում ես, քեզ թվում է, թե այլևս հարցերը լուծվում են աշխատասենյակներում․․․

Վերջ ի վերջո, իրականությունն այն է, որ գրեթե բոլորին թվում է, որ միայն 18-20 տարեկան զինվորի ուսերին է դրված սահման պահելը, որ սովորական է դարձել զինվորի, սպայի զոհվելու մասին լուրը․․․

Չեմ ալարի ու նորից կասեմ, պատերազմը սարերի հետևում չի, այն մի օր պայթելու է, այն չի լինելու նախորդ ոչ մի պատերազմի նման․․․»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular