ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 17 մայիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հոմոֆոբիայի դեմ պայքարի համաշխարհային օր, էլեկտրակապի և տեղեկատվական համայնքի միջազգային օր, Արգենտինա՝ Ռազմա-ծովային ուժերի օր, Լատվիա՝ Հրշեջի և փրկարարի օր, Նորվեգիա՝ Սահմանադրության օր, Նիգերիա՝ Սահմանադրության օր, Գերմանիա՝ Հոր օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1858-Մաթեոս Ա Կոնստանդինապոլսցին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։
1895-ծնվել է հայ զինվորական գործիչ, գվարդիայի գնդապետ, դիվիզիայի հրամանատար Սմբատ Դանիելյանը։
1918- Ալեքսանդրապոլի գավառում կապված թուրքական բանակի ներխուժման հետ հայտարարվել է պատերազմական իրավիճակ:
1966-վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ Վահրամ Ալազանը։
1979-ծնվել է արձակագիր, հրապարակախոս Արմեն Օհանյանը։
1988-Ստեփանակերտում և Երևանում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր, իսկ Ստեփանակերտում նաև գործադուլ՝ կապված սումգայիթյան դեպքերի հարցով կայացված մեղմ դատավճիռների հետ։
1992-Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել է Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը։
2001-«Հայկական ավիաուղիներ» ընկերության Թեհրանից Սարրի ուղեւորված ՅԱԿ-40 ինքնաթիռի վթարից զոհվել են ինքնաթիռի ողջ անձնակազմը, այդ թվում ԻԻՀ տրանսպորտի նախարար Ռահման Դայմանը, փոխնախարարը, ԻԻՀ Մեջլիսի 6 պատգամավորներ և նրանց ուղեկցող 22 պաշտոնատար անձինք։
2005- Ստամբուլի համալսարաններից մեկի հանրակացարանում մի քանի տասնյակ ազգայնամոլներ դաժան ծեծի են ենթարկել ադրբեջանցի ուսանողներին:
2006-Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ընտրվել է ԳԱԱ նախագահ։
2008-ՎիվաՍելը հռչակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր:
2011-Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը մեկնարկել է ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգաշարը:
2014- կեսօրից հետո Երևանի Վերնիսաժում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով հինգ հոգի հրազենային վիրավորում են ստացել։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1215-անգլիական բարոնները ապստամբություն սկսելով թագավոր Իոհան Անհողի դեմ գրավել են Լոնդոնը։
1497-Վասկո դը Գամման հասել է Հնդկաստանի ափերին։
1510-վախճանվել է իտալացի նկարիչ Սանդո Բոտիչելլին։
1642-հիմնադրվել է Մոնրեալը։
1656-Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Շվեցիային։
1727-ռուսական գահին է բազմել Պետրոս 1-ինի անչափահաս որդի Պետրոս- 2-րդը։
1742-Ֆրիդրիխ 2-րդը ջախջախել է ավստրիացիներին Սիլեզիայի Շոտուզիցայի ճակատամարտում։
1792-24 բրոքերներ թաքնվելով արևից ծառի տակ ստեղծել են Նյու-Յորքի ֆոնդային բորսան։ Այդ տարածքը ներկայումս Ուոլ –սթրիթն է։
1838-վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և դիվանագետ Շառլ Մորիս դը Թալեյրանը։
1861-Լոնդոնում առաջին անգամ ցուցադրվել է շոտլանդացի ֆիզիկ Ջեյմս Մաքսվելլի մեթոդով ստեղծված առաջին գունավոր լուսանկարը։
1885-Գերմանիան անեքսիայի է ենթարկել Նոր Գվինեան և Բիսմարկի արշիպելագը։
1887-սկսվել է Դոնբասի ածխահատների առաջին գործադուլը։
1904-ծնվել է ֆրանսիացի կինոյի և թատրոնի դերասան Ժան Գաբենը։
1916-Անգլիայում առաջին անգամ անցել են ամառային ժամանակի։
1917-Տրոցկին վերադարձել է Ռուսաստան, նրան և իր խմբին ընկերակցել են բոլշևիկները։
1929-Ֆիլադելֆիայում երկարատև փնտրտունքներից հետո ձերբակալվել է Ալ Կապոնեն։
-Կանադայում օդաչու Կոլդվելը առաջին անգամ օգտագործել է պարաշյուտը փրկվելու համար։
1940-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը գրավել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելը։
1946-ծնվել է ռուս քաղաքական գործիչ Գալինա Ստարավոյտովան։
1973-ԱՄՆ-ի սենատը սկսել է լսումները Ուոլտերգեյթսի գործով։
1983-խաղաղության պայմանագիր է ստորագրվել Իսրայելի և Լիբիայի միջև։
1995-Ժնևում աճուրդում վաճառվել է «Դի» ալմաստը ռեկորդային գնով՝ 16 548 750 դոլլար։
2004-ԱՄՆ-ի Մասաչուսեց նահանգում թույլատրել են միասեռ ամուսնությունները։
Կ․ Խաչիկյան