ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ու՞մ համար էր նախատեսված 800 մլն եվրոյի կոկաինը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Այսօր որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում»։ Ուղիղ երկու շաբաթ առաջ այս հայտարարությունն էր Ազգային ժողովում անում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ Նրա այս հայտարարությունը լուրջ ծաղրի արժանացավ, սակայն երեկվանից հետո բավականին չարագուշակ է թվում։

Հիշեցնենք՝ Իտալիայի ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկայինի ռեկորդային 2034 կգ խմբաքանակ, որը իտալական կողմի պնդմամբ Էկվադորից տեղափոխվում էր Հայաստան։ «Ռոյտերս» գործակալության փոխանցմամբ՝ արգելված բեռն առգրավվել է Կալաբիայի մարզի հարավում գտնվող Ջոյա Տաուրո  քաղաքի նավահանգստում։

Թմրանյութը գտնվել է սառեցված վիճակում, 12 մետրանոց փաթեթներով, 78 տոննա բանանի մեջ։ Կոնտեյներները վրացական Բաթումիի նավահանգստում Էկվադորի Գուայակիլ քաղաքից տեղափոխվում էին Հայաստան և կատարյալ մաքուր վիճակում գտնվող թմրանյութի վաճառքը թմրավաճառներին կբերեր ավելի քան 800 միլիոն եվրոյի եկամուտ։ Բնականաբար ահռելի այս քանակությունը նախատեսված չի եղել միայն Հայաստանի տարածքում վաճառելուն։ Մեր երկիրը հատկապես վերջին տարիներին վերածվել է թմրանյութերի տարանցման կենտրոնի, թեպետ մասնագետները ահազանգ են հնչեցնում, որ Հայաստանի տարածքում ևս թմրանյութերի օգտագործումը կտրուկ աճ է գրանցել, հատկապես 44- օրյա պատերազմից հետո, ուստի և իրավապահ մարմինները ևս պարտավոր են բոլոր ջանքերը գործադրելու, պարզելու, թե ու՞մ էր ուղղված այդ թմրանյութի խմբաքանակը և ու՞ր պետք է առաքվեր Հայաստանից։

Պետեկամուտների կոմիտեից նշել են, թե տեղյակ չեն, թե ո՞վ է արևադարձային մրգերի պատվիրատուն։ Դատախազությունն էլ ուսումնասիրում է մամուլում տարածված տեղեկությունները։ Ընդդիմադիր որոշ գործիչներ պնդում են, որ Հայաստանի գործող իշխանությունները չէին կարող տեղյակ չլինել թմրանյութի նման խմբաքանակի տարանցման մասին։ Ամեն դեպքում միջադեպը ոչ միայն մտահոգիչ է, այլ նաև վտանգավոր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղիանակության համար։

Անդրանիկ Ամիրաղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular