ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք շատ անհանգստացած ենք». Քերոբյանը՝ Հայաստան ներմուծվող կոկաինի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին լուրերն անհանգստացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Նա այդ մասին նշեց այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

«Մենք շատ անհանգստացած ենք թե՛ այս նորություններով, թե՛ ընդհանուր առմամբ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով»,– նշեց Քերոբյանը։

Նա խնդրեց այդ մասին իրեն հարց չտալ, քանի որ այդ հարցի մասին ինքը գիտի այնքան, որքան բոլորը:

Դիտարկմանը, որ ըստ ԱԱԾ-ի մրգեր ներմուծող ընկերությունն է Հայաստան ներմուծել մեկ տոննա կոկաին, նախարարն ասաց, որ անգամ չգիտի, թե դա որ կազմակերպությունն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 16-ին տեղեկություն տարածվեց, որ Իտալիայում մոտ 3 տոննա կոկաինի խմբաքանակ է հայտնաբերվել, որը Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։ Թմրամիջոցը թաքցրել էին 78 տոննա բանանի խմբաքանակում։

Արդեն այսօր՝ մայիսի 17-ին էլ ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ներմուծվել շուրջ 1 տոննա կոկաին (մոտ 250 մլն եվրո արժողության)։ Ըստ ԱԱԾ–ի` կոկաինը Էկվադորից Հայաստան է բերվել մրգերի ներմուծմամբ զբաղվող ինչ–որ ընկերության կողմից, որի անունը չի նշվում։

Քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:

Ինչ վերաբերում է Իտալիայում հայտնաբերված թմրամիջոցի խմբաքանակին, ապա ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլում տարածված այդ տեղեկությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular