ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լաչինի միջանցքով մարդասիրական տեղաշարժը վերսկսվել է․ ԿԽՄԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր՝ մայիսի 17-ին, առաջնային պարագաներ եւ դեղորայք են ուղարկվել Լաչինի միջանցքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Հույս ունենք, որ մյուս գործողությունները նույնպես կկարողանանք իրականացնել»,- ասաց Զառա Ամատունին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լաչինի միջանցքով ԿԽՄԿ-ի միջոցով մարդասիրական օգնությունը ապրիլի 29-ից դադարեցված է, որը պայմանավորված է հիմնականում այն բանով, որ կազմակերպությունը երկխոսություն է վարում բոլոր որոշում կայացնողների հետ՝ կապված ընթացակարգերի որոշակի հստակեցման կարիքի հետ։

Լաչինի միջանցքով մարդասիրական օգնությունը դադարեցված է. ԿԽՄԿ-ն որոշումներ կայացնողների հետ ընթացակարգերն է հստակեցնում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular