ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշոտ Փաշինյանը պետք է հետ վերցնի իր դիմումը, ինքը շատ վատ քայլի է գնալու. Անդրանիկ Թեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Փաշինյանը պետք է հետ վերցնի իր դիմումը, որովհետեւ ինքը շատ վատ քայլի է գնալու, եթե սա ընթացք ստացավ: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խպմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով նրան նախօրեին վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպին, որից հետո ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը:

«Մյուս կողմից էլ երեխաները չպետք է պատասխան տան ծնողների համար: Աշոտ Փաշինյանը մեղավոր չէ, որ ինքը անհաջող հոր զավակ է:  Ծնողների հետ կապված ինքը պրոբլեմ ունի հանրային ընկալման տեսակետից: Մյուս կողմից էլ ասում եմ, որ ծոհերի ծնողները պետք է արժանապատիվ եւ գլուխները բարձր կյանք ունենանք, մենք պարտք ունենք իրենց ռաջ:

Իսկ Աշոտ Փաշինյանին եւս մեկ անգամ կոչ եմ անում, որ հետ վերցնի  իր դիմումը, ամոթ է, ինքը այդպիսի բան չանի: Ոստիկանությանն ու ուժային կառույցներին առաջարկում եմ, որ իրենց  չափերի մեջ պահեն եւ հանկարծ չփորձեն զոհերի հարազատների հետ կապված  հրահանգավորված քաղաքականություն վարեն»,-ասաց նա:

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը NEWS.am-ին հայտնել էր, որ նախօրեին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու ենթադրյալ փորձի հիմքով։ Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։

Իր հերթին ՔԿ-ից հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Ավելի ուշ հայտնել էին, որ ձերբակալվել է միայն զոհված զինծռայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանեն, իսկ մյուսներն ազատ են արձակվել: Արդեն ուշ երեկոյան տիկին գայանեի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, ապա գիշերով նորից վերադարձրել  ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular