ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հույս ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը, փոխանցել է БЕЛТА-ն։

Իմանղալի Տասմագամբետովը նշել է, որ Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ մշտական բանակցություններ են վարվում։ Վերջերս Եվրոպայում տեղի է ունեցել հերթական փուլը։ «Գոհունակությամբ նշվել է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը գրեթե ճանաչում են երկու երկրների միջեւ սահմաններն ըստ 1991թ. Ալմաթիի հռչակագրի»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

ԱՊՀ ստեղծման այդ համաձայնագրում նշվել է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա։

«Հույս ունենք, որ այդ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրման։ Եվ երկրները հետագայում կանցնեն սահմանազատմանը (պետական սահմանի գծի որոշմանը՝ քարտեզին նշելով եւ միջազգային պայմանագրում ներառելով- ծան.՝ ԲԵԼՏԱ-ի)»,- ավելացրել է Իմանղալի Տասմագամբետովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular