ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ կարող գնահատական տալ․ ՄԻՊ-ը՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես չեմ կարող հանցակազմի վերաբերյալ գնահատական տալ, ես խոսում եմ որպես Մարդու իրավունքների պաշտպան, ոչ թե իրավապաշտպան։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործին։

«Ես դեպքի հետ կապված գնահատական տալ չեմ կարող։ Այս գործը մեր ուշադրության կենտրոնում է, պաշտպանի ներկայացուցիչները երեկվանից սկսած անընդհատ այցելել են զոհված զինծառայողների ծնողներին, կապի մեջ ենք եղել իրավասու մարմինների հետ։ Մեզ ծնողները վատ վերաբերմունքի մասով դժգոհություն չեն հայտնել, միակ բողոքը կապված է եղել ձերբակալության օրինականության հետ։ Աշոտ Փաշինյանի հետ չենք խոսել»,- ասաց Մանասյանը։

Նրա խոսքով՝ պաշտպանի գրասենյակն անելու է ամեն ինչ, որ գործի շրջանակում բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանված լինեն, խախտումներ չլինեն։

«Գայանե Հակոբյանը նշել է, որ առողջական խնդիր ունի, խնդրելու եմ նաեւ, որ իմ անձնակազմի բժիշկը եւս այցելի։ Հատկապես ծնողների թեման շատ զգայուն է եւ մենք օգտագործելու ենք մեր ամբողջ գործիքակազմը»,- նշեց Մանասյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular