ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային վարկավորման աջակցության ծրագիրը էապես գերազանցել է նախատեսված միջոցները. նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը գերազանցել է կառավարության կանխատեսումները։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նրա խոսքով, 2023թ-ի համար հատկացված բյուջեն արդեն սպառվել է, և անհրաժեշտություն է առաջացել ծրագրի բյուջեն ավելացնել ևս 300 մլն դրամով։

«Ծրագրի շրջանակում այս տարվա համար նախատեսված և հաստատված բյուջեն կազմում է 1 մլրդ 291 մլն դրամ, որը համամասնորեն բաշխվել է ըստ եռամսյակների։ Սակայն ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելիություն, և միայն ապրիլի 30-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 957 շահառու, վճարվել է շուրջ 643 մլն դրամ։ Եվս 320 շահառուի հայտ բավարարվել է, և սպասում է վճարումն, որի ընդհանուր գումարը կազմում է 300 մլն դրամ»,– հայտնեց նախարարը։

Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ ծրագրի մեկնարկից` 2021թ–ից ի վեր, դրանից օգտվել է 6 409 շահառու` 4 մլն 345 մլն դրամի շրջանակում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular