ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ն հաստատել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ-ն վերահաստատում է Երեւանին հնարավոր աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու միջոցով: Այս մասին հինգշաբթի Մինսկում ընթացող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կրկին, ինչպես եւ հայտարարվել էր Հավաքական անվտանգության խորհրդի անցած տարվա նոյեմբերին կայացած նստաշրջանում, վերահաստատում ենք Երեւանին հնարավոր օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու, այնպես Էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների ուսուցման եւ նրանց ժամանակակից տեխնիկական միջոցներով զինելու միջոցով»,-ասել է նա։

Տասմագամբետովը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բազմամյա հակասությունների հետեւանքով առաջացած լարվածությունը Հարավային Կովկասում պահպանվում է, արձանագրվում են զինված բախումների բռնկումներ: «Անշուշտ, ողջունում ենք հակամարտող կողմերի ջանքերը՝ ուղղված համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքմանը»,-հավելել է նա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular