ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալիայում ուժեղ ջրհեղեղներ են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շարունակվող հորդառատ անձրեւներն անդառնալի վնաս են հասցնում Կենտրոնական Եվրոպայի շրջաններին։ Իտալիայի հյուսիսում ափերից դուրս է եկել 14 գետ։ Անկառավարելի հոսքերը հեղեղել են բնակավայրերը, խախտել ճանապարհային ու երկաթուղային տրանսպորտի շարժը, հայտնում է Euronews-ը։

Ինը մարդ զոհվել է, մի քանիսն անհետ կորել են։

Էմիլիա-Ռոմանիայում 36 ժամվա ընթացքում տեղումների վեց ամսվա նորմա է տեղացել, հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Հեղեղված տներից մարդկանց դուրս են բերում նավերով եւ ուղղաթիռներով։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Ֆորմուլա 1-ի» Գրան պրիի մրցումները, որոնք պետք է կայանային այս շաբաթավերջին, Էմիլիա Ռոմանիայում չեղարկվել են։

Բացի Իտալիայից, հորդառատ անձրեւներ են տեղում Սերբիայում, Խորվաթիայում եւ Սլովենիայում։

Անձրեւներն ավերում են տները։ Գյուղատնտեսական հողերին ու տեխնիկային անդառնալի վնաս է պատճառվում. Տուժածները օգնության են սպասում եւ տեղական իշխանություններին խնդրում են իրենց միջոցներ տրամադրել աղետի հետեւանքների դեմ պայքարելու համար։

Եղանակի կանխատեսումների համաձայն՝ Իտալիայի հյուսիսում քամու ուղեկցությամբ հորդառատ անձրեւներն առաջիկա օրերին չեն դադարի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular