ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինայի հակամարտության երկարաժամկետ սառեցման․ Politico

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է մի սցենարի, ըստ որի՝ Ուկրաինայի հակամարտությունը կարող է սառեցվել տասնամյակներ շարունակ: Այս մասին մայիսի 18-ին հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով ամերիկյան տարբեր գերատեսչություններում եւ Սպիտակ տանը տեղի ունեցած նախնական քննարկումները։

Ռազմական գործողությունների երկարաժամկետ սառեցման տարբերակները, որոնց մասին այժմ խոսում են ամերիկացի պաշտոնյաները, ներառում են հարցեր հնարավոր սահմանների հաստատման վերաբերյալ, որոնք կհամաձայնվեին չանցնել ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը:    

«Սա սցենար է, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է առավել իրատեսական լինել՝ հաշվի առնելով, որ ո՛չ Կիեւը, ո՛չ էլ Մոսկվան հակված չեն երբեւէ ընդունել պարտությունը։ Դա նաեւ ավելի հավանական է դառնում վարչակազմում աճող այն զգացողության ֆոնին, որ առաջիկա ուկրաինական հակահարձակումը մահացու հարված չի հասցնի Ռուսաստանին»,-նշում են լրագրողները։

 

Ընդ որում, լրագրողներն ընդգծել են, որ սառեցված հակամարտությունը նույնպես կարող է քաղաքականապես ընդունելի երկարաժամկետ արդյունք լինել: Այդ դեպքում կողմերից ոչ մեկին պետք չի լինի ճանաչել որեւէ նոր սահման։ Սակայն նման արդյունքի դեպքում անհրաժեշտ կլինի դադարեցնել կրակը սահմանված գծի վրա։

Ամերիկացի որոշ պաշտոնյաներ կարծում են, որ Ուկրաինային պետք է պատկանի Մարիուպոլը եւ ելքը դեպի Ազովի ծով, մյուսներն ավելի քիչ ուշադրություն են դարձնում գծերի տեղակայմանը, բայց պայմանով, որ Ուկրաինան ապագայում անվտանգ կլինի։

Լրագրողներն ընդգծում են, որ այդ քննարկումները դեռեւս վաղ փուլում են։ Ընդ որում, պարբերականը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնատար անձանց, հայտարարում է, որ Ուկրաինայում դիմակայությունը բավական երկար ժամանակ թեժ կմնա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular