ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացումը բացարձակ անհրաժեշտություն է. Սամանթա Փաուեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացումը բացարձակ անհրաժեշտություն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ պատասխանելով Բրեդ Շերմանի հարցին: Կոնգրեսականը հետաքրքրվել էր՝ Արցախի շրջափակումը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից կարող է որակվել որպես ճգնաժամ, և ի՞նչ կարող է անել գործակալությունը՝ Արցախի ժողովրդին օգնելու համար:

Փաուերը հիշեցրել է, որ Արցախին մարդասիրական օգնություն փոխանցող գործընկեր կազմակերպությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որի ավտոշարասյունը երեկ դժվարությամբ է կարողացել մտնել Լեռնային Ղարաբաղ: Նրա խոսքով՝ Արցախը չպետք է ստիպված լինի հույսը դնել հումանիտար շարասյուների վրա, և ճանապարհի բացումը անվիճելի հրամայական է:

Կոնգրեսական Քրիս Սմիթը ևս իր հարցում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից 120 հազար մարդկանց շարունակվող շրջափակմանը և ԱՄՆ կողմից մարդասիրական օգնությանը:

Փաուերը նշել է, որ սննդամթերքը պետք է տարածաշրջան հասնի առևտրային ուղիներով, սակայն ճանապարհի արգելափակման և անցակետի տեղադրման պատճառով դա հնարավոր չէ, ուստի, հնարավորության դեպքում օգնությունը տեղ է հասցնում ռուսական խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ-ի միջոցով:

ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը նաև հիշեցրել է, որ երկու առաքելություն է ուղարկվել Արցախ, և ՄԱԿ-ին կոչ է արել միջգերատեսչական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ իրավիճակը գնահատելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular