ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարիբաշվիլին Էրդողանին մաղթել է ընտրությունների երկրորդ փուլի հաջող անցկացում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել են Վրաստանի կառավարության աշխատակազմից։

Ղարիբաշվիլին Էրդողանին շնորհավորել է ընտրությունների հաջող անցկացման, առաջին փուլում ձեռք բերված հաջողության, ինչպես նաեւ խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության կողմից ձայների մեծամասնության ստացման կապակցությամբ: Բացի այդ, Վրաստանի վարչապետը զրուցակցին մաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաջող անցկացում: 

«Վարչապետն ընդգծել է նախագահ Էրդողանի անձնական դերը Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանի կայուն զարգացման գործում՝ աջակցելով համատեղ, միջազգային նախագծերին, որոնց մասնակցում են Թուրքիան եւ Վրաստանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular