ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ՝ Երևանում, Դավթաշենի ղեկավարի տեղակալը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանում, այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել. ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները դեպքի վայրում հայտաբերել են ինքնաձիգից արձակված 2 պարկուճ։ Նրանք սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանն է։

Դեպքի փաստով ստեղծվել է քննչական խումբ, և նախաձեռնվել է քրեական վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular